Հայաստանում քաղցկեղ կամ արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70 – 75% կարող է ապաքինվել: Սա շատ ավելին է, քան տոկոսային արտահայտություն. սա կենսունակ և ժպիտներով լի ապագա ունենալու հնարավորություն է:
Ուրախ ենք, որ City of Smile հիմնադրամի շահառու ևս 20 փոքրիկ ունի բուժման հնարավորություն:
Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում տրամադրված աջակցությունն ուղղվել է նրանց բուժմանը, ներառելով՝ հետազոտություններ, բժշկական միջամտություններ և դեղորայք: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիաբանկին՝ անգնահատելի աջակցության համար։ Ձեր ներդրումը հույս է, ձեր քայլը՝ կյանք փրկող:
City of Smile բարեգործական հիմնադրամը փոքրիկներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին ապահովում է անվճար բուժմամբ՝ դեղորայք, հետազոտություններ, վիրահատական միջամտություններ, ճառագայթային թերապիա, օրական 4 անգամ սնունդ և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Այս նպատակով հիմնադրամը արդեն աջակցել է շուրջ 1000 երեխայի` տրամադրելով ավելի քան 2.3 միլիարդ դրամ: Յուրաքանչյուր ամիս Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը տրամադրում է 30-35 միլիոն դրամի աջակցություն իր շահառուներին: