Նորություններ

Սեդայի համար դրամահավաքը հաջողությամբ փակված է

Հունվարի 30, 2024թ․

Սիրելի ընկերներ, անչափ ուրախ ենք հայտնել, որ 4-ամյա Սեդայի կյանք փրկող դեղորայքի ձեռքբերման համար անհրաժեշտ 32․000․000 դրամը հավաքվել է։ Այժմ մեր Սեդան հնարավորություն կունենա ստանալ իրեն անհրաժեշտ բուժումը Հայաստանում՝ չհեռանալով իր ընտանիքից։

Հավելենք, որ նեյրոբլաստոմայի իմունոթերապևտիկ փուլը Հայաստանում իրականացվելու է առաջին անգամ։ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն արդեն սկսել է դեղորայքի ձեռքբերման գործընթացը։ Դեղորայքը բերվելու է Շվեյցարիայից, և հույս ունենք, որ շատ շուտով այն կհասնի Հայաստան։

Այս ամենը պարզապես անհնար կլիներ առանց ձեր հոգատարության և նվիրատվությունների։ Չկա փոքր նվիրատվություն․ յուրաքանչյուր նվիրատվություն հավասարաչափ կարևոր է և կյանք է փրկում։ Անչափ շնորհակալ ենք, որ մշտապես Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների կողքին եք։ Շարունակենք միասին կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: