Նորություններ

Տարեկան հաշվետվություն 2024

Ապրիլի 22, 2025

Անչափ ուրախ ենք կիսվել Ձեզ հետ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի՝ 2024 թվականի հաշվետվությամբ։

Մենք շարունակում ենք կանգնել Հայաստանում քաղցկեղ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին քաղցկեղի դեմ պայքարի իրենց դժվարին ճանապարհին։

Մեր աջակիցների մեծահոգության շնորհիվ Հիմնադրամը 2024 թվականին աջակցել է 245 շահառուի՝ ապահովելով ինչպես Հայաստանում առկա լավագույն բուժմամբ և խնամքով, այնպես էլ ցուցաբերելով հոգեբանական աջակցություն, տրամադրելով սննդի փաթեթներ, ինչպես նաև նպաստելով ոլորտի զարգացմանը՝ հետազոտական և կարողությունների զարգացման ծրագրերին աջակցությամբ:

Այս անգնահատելի աջակցության շնորհիվ է, որ 2024 թվականին 81 երեխա և մինչև 25 տարեկան երիտասարդ հաջողությամբ ավարտել է իր բուժումը, և որ ոչ մի երեխա և ընտանիք Հայաստանում չի մնում միայնակ քաղցկեղի դեմ իր պայքարում:

2024 թվականի՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամբողջական հաշվետվությանը ծանոթացեք՝ անցնելով հղումով` https://shorturl.at/NcuFk :

Միասին մենք փրկում ենք կյանքեր:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: