Բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան
Սեպտեմբերի 28, 2021
Այսօր «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ և ԱՄՆ-ի Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի խորհրդատվական աջակցությամբ Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բացվեց Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:
Մանկական պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության առաքելությունն է ֆիզիկական, զգայական և հոգևոր խնամք ապահովել այն երեխաների համար, որոնց հիվանդությունը չի արձագանքում բուժմանը՝ հնարավորինս բարելավելով պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը։
Կլինիկայում առկա են 5 հիվանդասենյակներ, խաղասենյակ, խոհանոց: Բոլոր հիվանդասենյակներում կան նաև հատուկ հարմարեցված սանհանգույցներ։
Այս անչափ կարևոր նախագծի կենսագործման հարցում Հիմնադրամի կողքին լինելու և իրենց ներդրումն ունենանու համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բարերարներին․
Ամերիաբանկ,
Ֆոքըս օն Չիլդրեն Նաու,
Շուշի Պարախումբ,
Սերժ և Արաքսյա Անգելյաններ։
Անչափ շնորհակալ ենք այն կազմակերպություններին ու անհատներին, ի պատիվ որոնց անվանակոչված են կլինիկայի սենյակները․
Ֆոնդասիոն Արմենիա Սուիս ԲՀ,
Սաթենիկ Սաֆարյանի ընտանիք,
Լեյլի Սիմոնյանի ընտանիք,
Հայգ Ինգլիշի ընտանիք,
FRF / Բողոս Աթիկյանի ընտանիք,
Թովմասյան Հիմնադրամ։
Իրենց գործուն աջակցությունը Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի կայացման գործում ունեցել են նաև.
«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը,
«Վալան Պրոֆ» ՍՊԸ,
«Զիգզագ» ՍՊԸ,
ինչի համար շա՜տ շնորհակալ ենք։
Համաշխարհային պրակտիկայում մանկական պալիատիվ կամ ամոքիչ խնամքը հանդիսանում է քաղցկեղ ունեցող երեխաներին մատուցվող համալիր ծառայությունների անհրաժեշտ բաղադրիչներից մեկը, և մենք երախտապարտ ենք, որ այն այժմ հասանելի է նաև մեր երեխաների և նրանց ընտանիքների համար։