Նորություններ

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Փետրվարի 15, 2024թ․

Հայաստանում ամեն տարի միջինում 100 ընտանիք լսում է իր երեխայի՝ քաղցկեղ ունենալու մասին սարսափեցնող լուրը։ Ամեն տարի միջինում 200-250 ընտանիք Հայաստանում անցնում է քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհով։

Հայաստանում քաղցկեղ ունեցող 10 երեխաներից 7-ն առողջանում են։

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը մշտապես կանգնած է փոքրիկների և նրանց ընտանիքների կողքին՝ հոգալով երեխաների ամբողջական բուժումը և խնամքը Հայաստանում։

Այսօր՝ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, մենք հպարտ ենք, որ մանկական քաղցկեղի բուժելիության արդյունքի բարելավման հարցում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն ունի էական մասնակցություն։

Նկարում մեր Ալեքսն է, ով այսօր հնչեցրեց իր բուժման բարեհաջող ավարտը խորհրդանշող զանգը։ Նման պահերն են մեզ հաղորդում ուժ և պատասխանատվություն շարունակել կյանքեր փրկող մեր առաքելությունը։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: