Ձեր զամբյուղը
- Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ:
Ենթագումար:
0.00 AMD
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ
7,000.00 AMD
5,000.00 AMD
12,000.00 AMD
Օգոստոսի 03, 2022
Հունիսի 22-25-ին Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը և Հանրային կապերի ու մարքեթինգի մենեջեր Թամարա Ափոյանը պատիվ ունեին հրավիրված լինելու Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի 60-ամյակի տոնական միջոցառումներին։ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցը հանդիսանում է աշխարհի ամենամեծ և լավագույն մանկական հետազոտական հիվանդանոցներից մեկը:
Միջոցառմանը մասնակցում էին հինգ մայրցամաքների վրա գտնվող տասնյոթ տարբեր երկրներից տասնյոթ հիմնադրամներ, որոնց միավորում է նույն նպատակը և առաքելությունը. մենք բոլորս գործընկերներ ենք երեխաների փրկության գործում, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում:
Տոնակատարությանը նախորդած հանդիպումները, ինչպես նաև մասնակիցների միջև փորձի ու գիտելիքների փոխանակումը շատ մոտիվացնող, օգտակար և բովանդակալից էին:
Մեր ամենասիրելի, ամենաոգեշնչող ALSAC, մենք խորապես երախտապարտ ենք այս փորձառության համար: Պատիվ է լինել ALSAC Global Alliance-ի անդամ և ձեզանից սովորելու հնարավորություն ունենալ:
Հայաստանն առաջին երկիրն է, որ 2019թ․ ապրիլի 12-ին ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի հետ։
Միանալով Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքին՝ Հայաստանը միավորվել է այլ երկրների հետ՝ մանկական օնկոլոգիայի մարտահրավերներին համատեղ դիմակայելու և քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար ախտորոշում և բուժում ապահովելու հարցում ջանքերը համախմբելու համար: