Ամանորյա տոն Արյունաբանական կենտրոնում

by admin
Ամանորյա տոն Արյունաբանական կենտրոնում

Դեկտեմբերի 25, 2021

Երևան – Անցնող տարին որոշեցինք ամփոփել մեծ միջոցառումով ՝ միաժամանակ իսկական տոն պարգևելով մեր երեխաներին, որոնք շատ էին կարոտել նմանատիպ ուրախ հավաքները։

Միջոցառման կազմակերպման հարցում Հիմնադրամի և քաղցկեղի դեմ պայքարող մեր բալիկների կողքին կրկին պատրաստակամորեն կանգնած էր մեր մշտական գործընկեր «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը նախորդ տարիներին ևս շատ գունեղ միջոցառումներ էր նախաձեռնել մեր երեխաների համար։

Դեկտեմբերի 24-ին Արյունաբանական կենտրոնի սրահը լի էր հիացական բացականչություններով և ուրախ գոչյուններով, չէ՞ որ մեր երեխաներին այցելել էին բարի էլֆերը, հմուտ աճպարարը, նույնիսկ մի քանի էկզոտիկ կենդանիներ ու, իհարկե, Ձմեռ պապիկը ու, բնականաբար, ոչ դատարկաձեռն, այլ բազում նվերներով։ Նվերներ ստացան ինչպես Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ներկայումս բուժում ստացող երեխաները, այնպես էլ բուժումն արդեն ավարտածները։

Հագեցած տոնական ծրագիրը շատ քաղցր ավարտ ունեցավ․ հանդիսավոր կտրվեց տոնական տորթը, և բոլորը միմյանց շնորհավորեցին գալիք Ամանորի կապակցությամբ։Այս դրական լիցքերի համար անչափ շնորհակալ ենք «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը և անձամբ պարոն Անատոլի Գոգոտինին ու տիկին Ռուզաննա Գրիգորյանին։ Ձեր աջակցությունն անչափ գնահատելի է։

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն ու ժպիտներն են վարակիչ։

Ձեր կարող է հետաքրքրել

Օգնեք Մեզ Քաղցկեղ Ունեցող Երեխաներին Ապահովել Բուժմամբ, Սննդով և Հոգեբանական Աջակցությամբ

Նվիրաբերել հիմա